Արտավազդ 2-րդ

Ք.Ա36 թ.աշնանը Հռոմեական բանակը նահանջեց։Հակառակորդը հարձակումներ կատարեց,բայց Հռոմեական զորքը առաջ գնաց և երբ հասավ Ափին գրեցին հայկական քարերը ը համբուրեցին։ Հռոմեացիների ընդհանուր կորուստը կազմում էր 44 հազար զինվոր: Քիչ չէր նաև պարթևների կորուստը: Արտավազդ II-ը  հոգատար վերաբերմունք ցույց տվեց պարտվածներին: Առատ պարենավորումն ու վիրավորների խնամքը փրկեցին շատերի կյանքը: Թեև Անտոնիոսը ցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդից, սակայն պահն անպատեհ էր, և նա շտապեց բանակը դուրս բերել Հայաստանից ու մեկնել Եգիպտոս իր կնոջ` թագուհի Կլեոպատրայի մոտ: Հռոմի Ծերակույտին ուղարկված պաշտոնական զեկուցագրում Անտոնիոսն իր ապաշնորհությունն ու մեղքը թաքցնելու նպատակով ռազմական վիթխարի ծախսերն ումարդկային ահռելի կորուստները բացատրում էր իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ: Խորհելով, թե ինչ ճանապարհներով կարող է մարել հսկայական ծախսերը, որ պատճառվել էր գանձարանին, և ինչպես կարող էր, թեկուզ դույզն-ինչ վերականգնել վարկաբեկված հեղինակությունը, Անտոնիոսը ծրագրում է գրավել և կողոպտել Հայաստանը: Դիմելով խորամանկության` նախ փորձում է Արտավազդին ծուղակը գցել: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *